Էս չէինք տեսել, էս էլ տեսանք:
Երկու տուփ թխվածքաբլիթ «թռցրած» տղամարդուն երկրիս ոստիկանները մի այնպիսի դաժան եռանդով են «վնասազերծում», ասես օտարերկրյա մահապարտ ահաբեկիչ է ընկել ձեռքները, որ հենց նոր ուզում էր SAS սուպերմարկետն իր եղած-չեղածով հօդս ցնդեցնել:
Փետրվարի 12-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի հաջորդած խորհրդի նիստը հավակնում էր պատմության մեջ մտնել իբրև սահմանադրական բարեփոխումների մեկնարկ, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ:
«Իրատես de facto» ակումբի հյուր, ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին:
Վերջերս չինական համացանցի ռուսալեզու էջերը «թերթելիս» հանդիպեցի Վրաստանին նվիրված մի հոդվածի, որը հիացմունքով պատմում էր «Կովկասյան լեռների փեշերին, Սև ծովի ափին փռված մի հիանալի երկրի մասին, որտեղ աշխատասեր ու բարյացակամ վրաց ժողովուրդը կերտել է իր բազմադարյա պատմությունն ու ինքնատիպ մշակույթը»։
Գյումրիի ողբերգությունը, ինչպես նաև Երևանի ռազմական ինստիտուտի կուրսանտ Բարսեղյանի սպանությունն ու Բերձորի հիմար միջադեպը հունվարի վերջերին մի տեսակ տասներորդ պլան մղեցին Հայաստանի կարևոր աշխարհագրական հարևան Իրանի հետ կապված իրադարձություններն ու փաստերը։
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ։ Արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ Խորհրդի նիստում։
«Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...